Հրազդանի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության մասին ահազանգ է ստացվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, Դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել», -ասաց Խաչատրյանը:
Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են, 4 համայնքում՝ այդ թվում նաև Հրազդանում... Читать дальше...
