ru24.pro
World News
Октябрь
2018

Հրազդանի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության մասին ահազանգ է ստացվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

0

Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, Դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել», -ասաց Խաչատրյանը:

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են, 4 համայնքում՝ այդ թվում նաև Հրազդանում, քաղաքապետ են ընտրում: Առաջադրված է երկու թեկնածու՝ ՔՊ-ական Սևակ Միքայելյանը, ում ՔՊ-ն չի սատարում և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: