ru24.pro
Новости по-русски
Март
2016

Մեղրիում և Ագարակում բնակիչներին իրանական գազ կմատակարարվի

0
Այսօր կառավարությունը թույլատրեց իրանական Sanergy ընկերությանը գազի բաշխման ցանց կառուցել նշված երկու համայնքներում: Գործադիրի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը չհայտնեց, թե մեղրեցիներն ու ագարակցիները ինչ գնով են ստանալու իրականական գազը: 


«Խոսքը ռուսական գազի մասին չէ: Գազը ստացվելու է Իրանից», - ասաց նախարարը՝ միաժամանակ չներկայացնելով տարեկան ի՞նչ ծավալներ են սպառվելու այդ երկու բնակավայրերում: 


Դեռ 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Իրանի կառավարության միջև կնքված հուշագրի համաձայն, Թեհրանը տրամադրել էր 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Իրանի հետ սահմանամերձ Մեղրիում ու Ագարակում գազի բաշխման ցանցի կառուցման համար: 2013-ին ավարտվել էին նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքների կսկսվեն առաջիկայում և կավարտվեն այս տարի:


Էներգետիկայի նախարարն այսօր նաև տեղեկացրեց, որ մասնագիտական առումով գազաբաշխիչ ցանցի շինարարության վերահսկողությունն իրականացնելու է «Գազպրոմ Արմենիան»: