ru24.pro
Новости по-русски
Март
2016

Արոնյան- Կարյակին պարտիան խաղաղ ելք է ունեցել

0

Նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով շուրջ յոթ ժամ ուժերն է չափել Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ: Հանդիպումն ի վերջո ավարտվել է ոչ-ոքի:

Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) հաղթել է Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), Անիշ Գիրի (Հոլանդիա)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) դեռ շարունակում է պայքարել Պյոտոր Սվիդլերի (Ռուսաստան) հետ:

Մրցաշարի հաղթողի անունը պարզ կդառնա վաղը: