ru24.pro
Новости по-русски
Март
2016

Բերնար Խուրի. Նոր շինությունները փորձում են փոխանցել հների ճարտարապետական ոգին, բայց ինքնություն չկա

0

Լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրին Երևանում էր: Նա հայտնի է իր մոդեռն ճարտարապետական լուծումներով, նորարական և ոչ ստանդարտ մոտեցումով, որոնց համար բազմիցս արժանացել է «ճարտարապետության ապստամբ» (the bad boy of architecture) բնութագրին:

Բերնարի աշխատանքներին կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում՝ Դուբայում, Իտալիայում, Բեյրութում, Մեխիկոյում, Քուվեյթում, Վենետիկում, Նյու Յորքում և այլուր: Հայաստանն ունի Խուրիի վարպետության իր սեփական օրինակը՝ ճարտարապետը Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներքին դիզայնի և հրապարակի՝ Թումո պլազայի հեղինակն է: