ru24.pro
Новости по-русски
Март
2016

Զուրաբյանը 4+4+4 ձևաչափի վերաբերյալ առաջարկ է հղել իշխող կոալիցիային

0
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկ է ներկայացրել իշխող կոալիցիային՝ 4+4+4 բանակցային ձևաչափ ստեղծելու վերաբերյալ:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված նամակում առաջարկվում է ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների 4+4+4 ձևաչափը ստեղծել խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ:


«Համաձայն առաջարկի՝ բանակցությունների ձևաչափում իշխող կոալիցիան ներկայացված կլինի չորս ներկայացուցիչով, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունը) կներկայացնեն մեկական ներկայացուցիչ, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակավոր, ընտրական գործընթացների մասնակցության, վերահսկողության, օրենսդրության բարելավման, դիտորդական առաքելության ակտիվ բազմամյա փորձ և միջազգային ճանաչում ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից քվեարկությամբ ընտրված չորս ներկայացուցիչ»,- ասված է Զուրաբյանի նամակում: 


«Նկատի ունենալով ձեր կողմից արված հայտարարությունը, որ իշխանությունները ընդունում են բանակցային առաջարկվող ձևաչափը, խնդրում ենք կազմակերպել իշխանական կոալիցիայի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության) և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները՝ «Կլոր Սեղանի» սկզբունքով»,- նաև գրել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: