Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Յոհան Կրուիֆը
Կրուիֆը երկար տարիներ հանդես է եկել Հոլանդիայի հավաքականում ու կատալոնական «Բարսելոնայում»: Անցկացրած 757 պաշտոնական խաղերում խփել է 425 գոլ:
Նա երեք անգամ տիրացել է Ոսկե գնդակին, դարձել Չեմպիոնների Գավաթի հաղթող:
Կարիերան ավարտելուց հետո գլխավորել է «Բարսելոնան», վերջինիս հետ նվաճել բազմաթիվ տիտղոսներ, ինչպես Իսպանիայում, այնպես էլ Եվրոպական մրցաշարերում:
2010 թվականին Կրուիֆը, որպես «Բարսելոնայի» զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարզիչ, նշանակվել է ակումբի պատվավոր նախագահ: