ru24.pro
Новости по-русски
Март
2016

Բերեզովսկի. Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել Հայաստանի հավաքականին

0

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալու է Հայաստան-Բելառուս ընկերական խաղը, որի ընթացքում էլ լեգենդար դարպասապահը հրաժեշտ է տալու երկրպագուներին:

Կարիերան ավարտելուց հետո Բերեզովսկին իր նախկին ակումբում՝ Մոսկվայի «Դինամոյում», անցել է մարզչական աշխատանքի:

«Ես դեռ այդքան էլ փորձառու չեմ, նոր եմ առաջին քայլերս կատարում: Հույս ունեմ, որ փորձ ձեռք կբերեմ, որպեսզի Հայաստանի հավաքականին էլ կկարողանամ օգնել»,- ասել է նա:

Բերեզովսկին նշել է, որ Հայաստանն իր հայրենիքն է ու շատ է այն կարոտում. «Իհարկե, դժվար է հրաժեշտ տալ, սակայն ես այստեղ եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր հայերին եւ, իհարկե, Հայաստանի ընտրանուն»: