ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նոր ղեկավար ունի
Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպանին՝ նշելով, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին:
Արգո Ավակովը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու եւ բարձրացնելու, ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:
Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մինչ այս ղեկավարում էր դեսպան Անդրեյ Սորոկինը: