Լեւոն Արոնյանի երկրորդ պարտությունը հավակնորդների մրցաշարում
Հայ շախմատիստը սեւ խաղաքարերով ուժերն է չափել Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտոր Սվիդլերի հետ: Նա չի կարողացել օգտագործել մեծ առավելությունը, թույլ է տվել սխալներ ու զիջել է մրցակցին:
Արոնյանը 5,5 միավորով առայժմ 3-4-րդ տեղում է ու արդեն մեկ միավորով է հետ մնում առաջատար Ֆաբիանո Կարուանայից (ԱՄՆ):