ru24.pro
Новости по-русски
Март
2016

Խնձորեսկում փոքր ՀԷԿ կկառուցվի

0

Գործադիրն այսօրվա նիստում որոշել է «Որոտան Սիսթեմս»-ի կողմից 2016թ. ապրիլի 1-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը ներմուծվող ապրանքների մաքսային եւ  հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս» ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա:

Ծրագրի իրականացման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն դրամն ուղղվելու է սարքավորումների ձեռքբերմանը: Ակնկալվում է ներդնել չեխական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016թ. կկազմի 80 հազ., 2017թ.՝ 85 հազ. եւ 2018թ.՝ 90 հազ. դրամ: