ru24.pro
Новости по-русски
Март
2016

Հայբիզնեսբանկը գործակցում է պետական մասնակցություն ունեցող կառույցների հետ

0

Հայբիզնեսբանկը, զարգացնելով կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները, փորձում է աջակցել նաեւ իր կողմից սպասարկվող պետական մասնակցություն ունեցող մի շարք կազմակերպություններին:

Բանկում նշել են, որ մարտի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի աշխատասենյակում էին հյուրընկալվել Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար Մ. Ստեփանյանը, Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության պետ Ա. Մարտիրոսյանը եւ վարչական շրջանի տարածքում գտնվող Հայբիզնեսբանկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Ֆ. Քոչարյանը:

«Հայբիզնեսբանկում արագ եւ մատչելի տարբերակով են սպասարկվում նշված վարչական շրջանի տարածքում գտնվող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում Հայբիզնեսբանկի եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունն անդրադարձել են համայնքում բանկային ծառայությունների հասանելիության վիճակին եւ առկա խնդիրներին, ինչպես նաեւ ներկայացվել են որոշ առաջարկներ, որոնք կարող են նպաստել պետական հիմնարկների արդյունավետ գործունեության կազմակերպմանը բանկի կողմից տրվող հնարավորությունների միջոցով:

Քննարկումից հետո Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար Մ. Ստեփանյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին է հանձնել համապատասխան ծրագրային ապահովմամբ ժամանակակից ստացիոնար համակարգիչներ՝ համայնքի տարածքում գործող պետական մասնակցություն ունեցող հիմնարկներին նվիրելու նպատակով:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով Հայբիզնեսբանկին աջակցության համար, նշել է, որ նման նախաձեռնությունը կարող է նպատակային նշանակություն ունենալ համայնքում գործող կազմակերպությունների համար՝ միաժամանակ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը: