ru24.pro
Новости по-русски
Март
2016

Ռուբեն Գրձելյան. «Զվարթնոցում» ստուգումների արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել

0
«Զվարթնոց» օդանավակայանում ստուգումների արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել, տեղեկացնում է Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։


«Այսօր ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում, ըստ սահմանված կարգի, այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվությունը ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել», - ասված է ՔԱԳՎ մամլո քարտուղարի հաղորդագրությունում։