Հենրիխ Մխիթարյան. Միշտ պատրաստ եմ հավաքականը տանել իմ հետեւից
«Մենք պետք է կարողանանք իրագործել գլխավոր մարզչի մտահաղացումները՝ տակտիկական ու խաղային: Հանդիպումների ժամանակ պարզ կդառնա, թե որքանով ենք պատրաստ»,- ասել է Մխիթարյանը:
Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո հենց նա է լինելու թիմի ավագը: Ըստ կիսապաշտպանի՝ ավագի թեւկապը ոչ մի նշանակություն չունի, առավել կարեւոր են մարդկային որակները. «Ավագը պետք է յուրաքանչյուր պահի թիմակիցներին տանի իր հետեւից: Միշտ պատրաստ եմ թիմին տանել իմ հետեւից»:
Մխիթարյանը նաեւ ընդգծել է, որ ազգային հավաքական են հրավիրվել լավ նորեկներ, որոնց պետք է օգնեն հարմարվել թիմում: Իսկ Յուրա Մովսիսյանի ու Գեւորգ Ղազարյանի բացակայությունը, Մխիթարյանի կարծիքով, միանշանակ զգացնել կտա: