ru24.pro
Новости по-русски
Март
2016

Բելգիայում զոհերի թիվն անցել է երեք տասնյակից

0
Այսօր առավոտյան Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և մետրոյում որոտացած պայթյուններից, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 31մարդ:


Բելգիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից սպանվել է 11 մարդ, 85-ը վիրավորվել է, մյուսները մահացել են «Մաալբեկ» անվամբ մետրոյի կայարանում։


Օդականավակայանում` ամերիկյան ավիաընկերության տաղավարի մոտ, ահաբեկիչներն արաբերեն բղավել են «Ալլահ աքբար»` «Աստված մեծ է», ապա գործի դրել իրենց մարմիններին ամրացրված պայթուցիկները: 


Բրյուսելում առավելագույն հսկողություն է սահմանվել: