ru24.pro
Новости по-русски
Март
2016

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի շենքում է

0

Այդ մասին Մեդիամաքսին տեղեկացրել է պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: Նա ասել է, որ քիչ անց մեկնարկելու է Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի նիստը:

Թեւան Պողոսյանը տեղեկացրել է, որ պատվիրակության վերադարձը նախատեսված է մարտի 24-ին եւ հույս է հայտնել, որ Բրյուսելի օդանավակայանը մինչ այդ կվերականգնի աշխատանքը:

Այսօր Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում երկու պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով կա շուրջ երկու տասնյակ զոհ:  Ավելի ուշ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Բրյուսելի կենտրոնում գտնվող մետրոյի երկու կայարաններում՝ «Մաալբեք»-ում եւ «Շուման»-ում: