ru24.pro
Новости по-русски
Март
2016

Մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը

0
54 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար, Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Գիդո Վեստերվելեն: BBC-ի փոխանցմամբ, մահվան պատճառը սուր լեյկեմիան է:


Վեստերվելեն ԱԴԿ-ն ղեկավարել է սկսած 2001 թվականից: 2009-ին նրա կուսակցությունը դարձավ իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» կոալիցիոն գործընկերը, իսկ ինքը՝ Վեստերվելեն, ստանձնեց երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի և ԳԴՀ փոխկանցլերի պաշտոնը: 2011-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԴԿ-ն դուրս մղվեց Բունդեսթագից, իսկ կուսակցության ղեկավարը պաշտոնանկ եղավ:


Գիդո Վեստերվելեն երբևէ Գերմանիայի ղեկավար կազմում ընդգրկված առաջին բացահայտ միասեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյան էր: