ru24.pro
Новости по-русски
Март
2016

«Ազատություն» ռ/կ ղեկավարությունը դատապարտում է Մոսկվայի գրասենյակի նկատմամբ ճնշումները

0
Ուրբաթ երեկոյան երկու անծանոթներ՝ ներկայանալով որպես ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության լրագրողներ, դիմել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի գրասենյակի ղեկավարին՝ անձնական բնույթի մեկնաբանությունների պահանջով:


Չնայած մերժմանը, նրանք փորձել են ձայնագրություններ կատարել վերջինիս բնակարանի մուտքի մոտ: Անծանոթների խոսքով, իրենք «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին աշխատակիցներից որոշ տեղեկություններ են ստացել, ինչի շուրջ էլ «մեկնաբանություններ» են պահանջել: 


Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը կատարավածը որակել է «վախեցնելու խորշելի օրինակ»:


Վերջին տարիներին НТВ հեռուստաընկերությունը Ռուսաստանի ընդդիմության, անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական ակտիվիստների ներկայացուցիչներին զրպարտելու բազմաթիվ փորձեր է արել: Մեկ շաբաթ առաջ էլ ռուսական երկրորդ ալիքով ցուցադրվող՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրերը» հաղորդման մեջ ներառվել էր մի սյուժե, որում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները ներկայացվել էին որպես Ռուսաստանի շահերի դեմ գործող օտարերկրյա գործակալներ: