Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի բաժնետերերը կողմ են քվեարկել բանկերի միացմանը
0
Այսօր տեղի է ունեցել Հայէկոնոմբանկի բաժնետերերի արտահերթ ժողովը, որի հաստատմանն է ներկայացվել Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հարցը:
Հայէկոնոմբանկում նշել են, որ քվեարկությանը մասնակցած բաժնետերերը գրեթե միաձայն կողմ են քվեարկել բանկերի միացմանը:
Այսօր տեղի է ունեցել նաեւ ԲՏԱ Բանկի բաժնետերերի արտահերթ ժողովը, որը եւս կողմ է քվեարկել բանկերի միացմանը:
Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման պայմանագիրն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Կենտրոնական բանկի հաստատմանը:
«Միացման արդյունքում Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերին: