ru24.pro
Новости по-русски
Март
2016

ԵՄ ղեկավարները քննարկում են Լիբիայի խնդիրը

0
Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները այսօր Բրյուսելում քննարկում են նաև Լիբիայում քաղաքական քաոսին վերջ դնելու հնարավորության հարցը:


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ հանդիպման նպատակը Լիբիայում իրավիճակի կայունացումն է: «Իրավիճակը խիստ մտահոգիչ է, Լիբիան այն երկիրն է, որտեղ դիրքավորվում է «Իսլամական պետություն»-ը, դա այն երկիրն է, որը մարդիկ օգտագործում են մաքսանենգ մաֆիաների համար», - ասել է նա:


Լիբիայից Իտալիա տեղափոխված միգրանտների թիվը, ըստ Միգրացիոն միջազգային կազմակերպության տվյալների, միայն վերջին երեք օրում անցել է 2 հազարը:


2014 թվականից ի վեր Լիբիայում գործում է երկու մրցակից խորհրդարան, երկու կառավարություն՝ մեկը մայրաքաղաք Տրիպոլիում է, մյուսը՝ երկրի արևելքում` Տոբրուկ քաղաքում: