ru24.pro
Новости по-русски
Март
2016

ԵՄ առաջնորդները միգրանտների հարցով համաձայնություն ստորագրեցին

0
Այսօր Բրյուսելում Եվրամիության առաջնորդները միգրանտների հարցով  համաձայնություն են ստորագրել: Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարներին հորդորել է Թուրքիայից ակնկալիքների վերաբերյալ փաստաթուղթը հաստատել առանց փոփոխությունների:


BBC-ի փոխանցմամբ, Տուսկը նաև ասել է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մարտի 20-ից: Ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Եվրամիությունը խոստանում է արագացնել Թուրքիային 3 մլրդ եվրոյի տրամադրումը: Ավելի վաղ, Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում, Եվրամիությունը և Թուրքիան համաձայնեցրել էին միգրանտների ճգնաժամը կարգավորելու պայմանագրի սկզբունքները։