ru24.pro
Новости по-русски
Март
2016

ՀՀ և ԼՂ արտգործնախարարները Երևանում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

0
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանին։


«Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»,- Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը։


Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։


Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Ղարաբաղի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։