ru24.pro
Новости по-русски
Март
2016

Սվիտալսկի. Մոտ ժամանակներում ՀՀ-ն և ԵՄ-ն կհասնեն վիզաների ազատականացմանը

0
Մոտ ժամանակներում Հայաստանն և Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը, այսօր Վանաձորում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Դեսպանը հույս ունի, որ Հայաստանը այս հարցում կհետևի Վրաստանի օրինակին։


Նա հորդորեց Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում:


Լրագրողների հետ զրույցում Սվիտալիսկին ասաց, որ Եվրամիությունը հարգում է 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի ընտրությունը՝ մաս կազմել Եվրասիական տնտեսական միությանը, բայց նաև ընդգծեց, որ ԵՄ-ն փորձում է մասնակցել Հայաստանի բարեփոխումների առաջընթացին: