ru24.pro
Новости по-русски
Март
2016

«Մեկ կադրում». Զանազանյանն ու Բեկենբաուերը «Հրազդանում»

0

Սպորտային ամենագեղեցիկ ու վառ հաղթանակները, ցավալի ու տխուր պարտություններն ունեն իրենց պատմությունը նաեւ լուսանկարներում:

Mediamax Sport-ն իր նոր՝ «Մեկ կադրում» շարքում պատմելու է այդ նկարների մասին ու ներկայացնելու է հետաքրքիր հուշեր դրանց հետ կապված:


Լուսանկարն արվել է 1975 թվականի մարտի 19-ին Չեմպիոնների Լիգայի «Արարատ»-«Բավարիա» 1/4 եզրափակչի պատասխան խաղում:

Պատմում է «Արարատի» այն ժամանակվա ավագ Հովհաննես Զանազանյանը:

«Հրազդանում» խաղում էինք «Բավարիայի» դեմ: Երկու թիմերն էլ աստղային կազմ ունեին ու շատ ուժեղ էին: Մենք դարձել էինք ԽՍՀՄ-ի չեմպիոն ու Գավաթակիր, «Բավարիայի» կազմում էլ Աշխարհի առաջնության 7 չեմպիոն կար: Այդ օրը մեր ստադիոնը պռնկեպռունկ լցված էր՝ 75 հազար հանդիսական կար:

Խաղադաշտ դուրս գալուց առաջ թիմերը շարքով կանգնած էին զուգահեռ, ես ու Ֆրանց Բեկենբաուերն էլ երկու ավագներով իրար մոտ էինք: Արդեն մտնում էինք դաշտ, երբ նա ինձ ձեռքով խփեց, ցույց տվեց դաշտն ու դիմեց «ամիգո, ամիգո», երեւի կարծում էր՝ մենք իսպանացիներ ենք, ու, ըստ երեւույթին ասաց, թե հաղթելու են:

Շատ բարկացա ու հայերեն պատասխանեցի, թե դաշտը մերն է, ու հաղթողն էլ մենք ենք լինելու: Նա զարմացրած շարժեց գլուխն ու էլ ոչինչ չասաց:

Մենք իսկապես 1:0 հաշվով հաղթեցինք, բայց կիսաեզրափակիչ չկարողացանք դուրս գալ, քանի որ առաջին խաղում 2:0 հաշվով իրենք էին ուժեղ եղել: