ru24.pro
Новости по-русски
Март
2016

Բլումբերգը որոշեց չառաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում

0
10 տարուց ավելի Նյու Յորքը ղեկավարած միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հրաժարվեց ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելուց: Այս որոշումը նա բացատրել է մտավախություններով, որ որպես անկախ թեկնածու իր առաջադրվելու դեպքում հաղթանակ կարող էին տանել հանրապետականներ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը կամ տեքսասցի սենատոր Թեդ Քրուզը:


«Բազմաթիվ ամերիկացիներ կոչ են արել ինձ առաջադրվել որպես անկախ թեկնածու: Ես գնահատում եմ նրանց վստահությունը և լրջորեն մտածել եմ այդ հարցի շուրջ: Սակայն ուսումնասիրելով տվյալները՝ հստակ տեսնում եմ, որ չէի կարող հաղթել»,- Bloomberg View-ի իր սյունակում գրել է Մայքլ Բլումբերգը:


2013 թվականին Նյու Յորքի ղեկավարմանը հրաժեշտ տված Մայքլ Բլումբերգը նշել է, թե պատրաստ չէ տալ այն թեկնածուի անունը, ում աջակցելու է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում:


73-ամյա Բլումբերգի՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին լուրերը մամուլում հայտնվեցին հունվարի վերջերին, նա ինքը չէր բացառել նման հնարավորությունը: