ru24.pro
Новости по-русски
Март
2016

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում

0
Այսօր Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին:


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հրամանատարը, կարևորելով օրակարգի հարցերը, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի հետագա զարգացման հիմնական ուղղությունները:


Օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:


Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Մնացականյանը հանձնարարել է կատարված առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում, ասված է հաղորդագրությունում: