ru24.pro
Новости по-русски
Март
2016

Միգրանտների հարցերով ԵՄ-Թուրքիա հանդիպում Բրյուսելում

0
Եվրամիության առաջնորդները Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ այսօր Բրյուսելում հրատապ գագաթնաժողովի կմասնակցեն՝ քննարկելու միգրանտների ճգնաժամը:


Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ 28 պետությունները կխնդրեն Թուրքիային հետ ընդունել այն միգրանտներին, որոնք չեն համապատասխանում ապաստարանի պահանջներին:


Նոյեմբերին Եվրամիությունը համաձայնություն էր ձեռք բերել պաշտոնական Անկարայի հետ՝ Թուրքիայով դեպի Եվրոպա միգրանտների հոսքը դադարեցնելու դիմաց գումար վճարելով: Թեպետ կողմերը գործարքի արդյունքներից գոհ են, այդուհանդերձ, միգրանտների հոսքը դեռևս մեծ է: Օրական ավելի քան 2000 միգրանտ է փորձում մուտք գործել Հունաստան Թուրքիայից: