ru24.pro
Новости по-русски
Март
2016

Իրաքի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն

0
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է երեկ Իրաքում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է Sky News-ը:


Վերջին տվյալներով՝ մայրաքաղաք Բաղդադից մոտ 95 կիլոմետր հարավ գտնվող Հիլլա քաղաքի անցակետում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է 47 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:


Ոստիկանության պաշտոնյան Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է, որ զոհվածներից 39-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցներ: