Ազգային ընտրանին ընկերական խաղում հաղթել է երիտասարդականին
Նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ առաջին անգամ հանդես եկած ազգային ընտրանին հաղթել է 2:1 հաշվով:
Հավաքականի կազմում ընդգրկված են եղել միայն Հայաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներում խաղացող ֆուտբոլիստները:
Ազգային թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Զավեն Բադոյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ երիտասարդականից աչքի է ընկել Ղուկաս Պողոսյանը:
Մարտի 25-ին էլ Սուքիասյանի սաներն ընկերական խաղում մրցելու են Բելառուսի հավաքականի հետ: