ru24.pro
Новости по-русски
Март
2016

Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակի մասին լուրերը

0
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակում լինելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է արտիստի կինը՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։


Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեղություններ էին հայտնվել, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է, և նա վերակենդանացման բաժանմունքում է։


Արտիստի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունում նախօրեին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ պահպանող թերապիայի կուրս է անցնում։