ru24.pro
Новости по-русски
Март
2016

Հայտնաբերվել է Սևանա լճում անհետացած ձկնորսներից մեկին դին

0
Այսօր առավոտյան փրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Ա.Վ.-ն և 1993 թ. ծնված Ա. Ա.-ն մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից դուրս էին եկել Սևանա լիճ` ձկնորսության և չէին վերադարձել: Մարտի 4-ին` կեսօրին մոտ, կորած ձկնորսների մասին ահազանգ էր ստացվել, ինչից հետո դեպքի վայր էին մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար): Որոնողական աշխատանքները ընդհատվել էին երեկոյան` մթության պատճառով, և շարունակվել նաև հաջորդ օրը: