ru24.pro
Новости по-русски
Март
2016

Սիրիայի ապստամբները գրավել են Իրաքի հետ սահմանային անցակետը

0
Սիրիայի ապստամբներին հաջողվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի օդային հարվածներից թուլացած «Իսլամական պետության» զինյալներին հետ մղել Իրաքի սահմանային Ալ-Թանֆ անցակետից։


Անցակետը «Իսլամական պետության» լիակատար վերահսկողության տակ էր 2015-ի մայիսից։ Բացի այդ՝ իսլամիստ զինյալների վերահսկողության տակ է մնում Ալբու Քամալ անցակետը, իսկ հյուսիսային Յարաբիյահ անցակետը գրավել են քուրդ զինյալները։


2014-15թթ․Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ նվաճած «Իսլամական պետություն» խմբավորումը վերջին շրջանում պարտություններ է կրում՝ հետ մղվելով գրավված տարածքներից։