ru24.pro
Новости по-русски
Март
2016

Տնտեսական հարցերով ՀՀ ԱԳ փոխնախարար է նշանակվել Ռոբերտ Հարությունյանը

0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Հարությունյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Այսօր՝ ավելի վաղ, նախագահը հայտարարել էր, որ օրվա ընթացքում կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, որը պետք է համակարգի ՀՀ տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները եւ ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ում վերոնշյալ լիազորություններով փոխնախարար նշանակելու որոշման մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր այս տարվա փետրվարին:

Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին:

1998թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ):

2007-2010 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն):

Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս (MBA) է:

1998-ից մինչեւ 1999թ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ:

1999-2002 թթ. ղեկավարել է ՀՀ ԿԲ արժութային գործարքների բաժինը:

2002-2008 թթ. եղել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենը:

2002-2008 թթ. նաեւ աշխատել է Ֆինանսաբանկային քոլեջում՝ որպես դասախոս:

2008-2014 թթ. ղեկավարել է «Զարգացման հայկական գործակալությունը»:

2015թ. հունվարի 12-ից եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ:

Նշենք, որ Ռոբերտ Հարությունյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է: