ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի և Շիրակի մարզպետների թեկնածությունները
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է երկու նոր մարզպետների թեկնածությունները, որոնք նշանակվում են ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության շրջանակում։
Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Արագածոտնի մարզպետ է նշանակվում Գաբրիել Գյոզալյանը, ով փորձառու քաղաքական գործիչ է։
Լոքյանի խոսքով` Շիրակի մարզպետ է նշանակվում Հովսեփ Սիմոնյանը, ով մարզպետարաններում աշխատանքի հարուստ փորձ ունի և տեղյակ է սոցիալական ու տնտեսական գործընթացներից։
Լոքյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների։
«Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ աշխատանք նոր պաշտոններում», – ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ –0–