Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավանաբար Հայաստան կգա հունիսի վերջին և այստեղ մի քանի օր կանցկացնի։ Սակայն, խոսնակը նաև ասել է, որ այցի ստույգ օրը դեռ նշանակված չէ։ Անցած ամիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Ֆրանցիսկոս պապի այցելությունը սպասվում է սեպտեմբերին։ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոս տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ... Читать дальше...