Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել
Շիրակի մարզում շաբաթներ առաջ մեկնարկած պեղումները հետաքրքիր շերտեր բացահայտեցին՝ նորահայտ հուշարձանի տեսքով։ Ուշ ուրարտական ժամանակաշրջանում կառուցված «սուսի» տեսակի (ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում) տաճարն արդեն միջնադարում վերաօգտագործվել է որպես աղոթատեղի։