ru24.pro
World News
Октябрь
2018

1 մլն դոլար. ներկայացվել է Apple Watch-ի բացառիկ տարբերակը

0

Ժամանակակից գաջեթների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Brikk ընկերությունը ներկայացրել է ամերիկյան Apple տեխնոլոգիական բրենդի նոր սերնդի Apple Watch 4 սմարթվոչի գերթանկարժեք տարբերակները, որոնց գինը սկսվում է 28.995 դոլարից՝ հասնելով 1 մլն դոլարի:

Այս մասին գրում է Luxury Launches-ը՝ նկատելով, որ օրիգինալ Apple Watch 4-ն արժե 529 դոլար:

Հայտնի է, որ թյունինգավորված սմարթվոչերը պատրաստված են 18 կարատանոց դեղին, վարդագույն, սպիտակ ոսկուց, ալիգատորի կաշվից, ինչպես նաև զարդարված են թանկարժեք քարերով՝ այդ թվում նաև ադամանդներով: