ru24.pro
World News
Июнь
2018

Թուրքիայում իշխանամետ ալիքը նախապես պատրաստել է Էրդողանի հաղթանակն ազդարարող եթերը, որը պատահաբար հայտնվել է համացանցում

0

Թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալությունը նախապատրաստել է հունիսի 24-ին կայնալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարման հեռուստաեթերը, որի ժամանակ պետք է հայտարարվի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը։

Նախապես պատրաստված եթերի «փորձը» պատահաբար հայտնվել է համացանցում ու հրապարակվել թուրքական մյուս հեռուստաալիքներով, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Իշխանամետ լրատվամիջոցի՝ նախապես ծրագրված եթերում, ըստ հրապարակված տեսանյութի, պետք է հայտարարվեր Էրդողանի՝ 53 տոկոս ձայներով տարած հաղթանակի մասին։ «Ջումհուրիյեթ»-ը գրում է, որ դրանից հետո Էրդողանն առանց սպասելու Կենտրոնական ընտրական խորհդրի վերջնական արդյունքների հայտարարմանը, պետք է բարձրանար նախագահական պալատի պատշգամբ ու շնորհակալություն հայտներ իր աջակիցներին հաղթանակի համար։

«Անադոլուի» նախապես պատրաստված եթերում Էրդողանի մրցակիցներ Մուհարրեմ Ինջեն ու Մերալ Աքշեները ստանում են համապատասխանաբար 26 ու 12 տոկոս ձայներ։