Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ՝ B դիվիզիոն բարձրանալու համար:
Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ 2025թ. մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը Վրաստանում՝ մարտի 23-ին։