Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց․ Պաստորեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Պաստորեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
ՊՍԺ-ի, «Ռոմայի», «Պալերմոյի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կախել է խաղակոշիկները մեխից։
Պաստորեի կարիերայի վերջին տարիները ուղեկցվում էին վնասվածքներով, և նրա վերջին ակումբը «ՖԱ Կատարն» էր, որը նա լքեց 2023 թվականի ամռանը։
«Իմ մարմինն այլևս չէր դիմանում: Ազդրի վնասվածքը շատ ծանր էր և սահմանափակում էր ֆուտբոլ խաղալու իմ հնարավորությունները: Ֆուտբոլը լքում էր ինձ, իսկ ես կորցնում էի ուժս, քանի որ անտանելի էր։ Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց»,- ասել է Պաստորեն Relevo-ին տված հարցազրույցում։