Լա Լիգա․ Դիեգո Սիմեոնեի որդու և Սորլոթի գոլերը հաղթանակ են պարգևում «Ատլետիկո»-ին «Լաս Պալմաս»-ի հետ խաղում
Լա Լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանոյում» ընդունեց «Լաս Պալմասին» և հաղթեց 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին խփեց Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջուլիանո Սիմեոնեն։ Նա իր առաջին գոլն է խփում մադրիդյան ակումբում։
Հաշիվը կրկնապատկեց Ալեքսանդր Սորլոթը՝ 83-րդ րոպեին։