4 ֆուտբոլիստ երկկողմ համաձայնությամբ հեռացել է Ալաշկերտից
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է՝ 4 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:
Թիմից հեռացել են Մուրիլյո Ռոսան, Զաքարիա Սանոգոն, Բլադիմիր Դիասը և Վադիմ Պարամոնովը:
«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։