ru24.pro
Sport 24/7
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Բարսելոնա»-ն խոշոր հաշով հաղթեց «Սևիլյա»-ին

0

Իսպանիայի առաջնությն 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ (5:1)։

Կատալոնական ակումբի կազմում դուբլ գրանցեցին Պաբլո Տորեն և  Ռոբերտ Լևանդովսկին՝ վերջինս Լա լիագայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պդերին։ Անդալուզյան ակումբի միակ գոլը խփեց Իդումբո-Մուզամբոն։

Երեկոն ամբողջացրեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, որը գրեթե մեկ տարի չխաղալուց հետո վերադարձավ խաղադաշտ։

«Կապտանռնագույնները» այս հաղթանակից  հետո միավորների քանակը հասցրեցին 27-ի և պահպանեցին առաջատարությունը։ «Սևիլյան» 13-րդն է՝ 12 միավորով։