ru24.pro
Sport 24/7
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Նա այժմ դժվար էտապում է, ամեն ինչ կանցնի․ Ռունին՝ Տեն Հագի մասին

0

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին աջակցական խոսքեր է հղել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հասցեին։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ժողով կանցկացնի՝ քննարկելու թիմի գլխավոր մարզչի հետ կապված հետագա քայլերը։

«Ակնհայտ է, որ վերջնական որոշումը կայացնելու են ակումբի սեփականատերերը։ Վստահ եմ, որ Տեն Հագը ֆանտաստիկ մարզիչ է։ Նա գավաթներ է նվաճել այնտեղ, որտեղ եղել է։ Կարծում եմ՝ ինքն էլ կհամաձայնի, որ նա այժմ դժվար էտապում է։ Ամեն ինչն էլ կանցնի։ Հույս ունեմ, որ նա կկարողանա ամեն ինչ ուղղել, քանի որ մարզիչները հաճախ են աշխատանք կորցնում։ Գիտեմ, որ նա կարող է ավելին»,- Ռունիի խոսքն է մեջբերում Goal-ը։

Հոլանդացի մասնագետը գլխավորում է ՄՅՈւ-ն 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբը 7 տուր անց 8 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։