Հայաստանը հայտ է ներկայացրել դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի 2028 թ.Կոնգրեսն ընդունելու վերաբերյալ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել դահուկային սպորտի և սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի 2028 թվականին նախատեսված 59-րդ Կոնգրեսը Հայաստանում անցկացելու վերաբերյալ:
Հայտն ընդունվել է և մինչև վերջնական որոշման կայացումը ճանաչողական այցով Հայաստան կժամանեն միջազգային ֆեդերացիայի պատվիրակները՝ տեղում պայմաններին և հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունն այցի արդյունքները սահմանված կարգով կներկայացնի միջազգային ֆեդերացիայի նախագահությանը՝ 2025 թվականի Կոնգրեսում որոշում կայացնելու համար: