ru24.pro
Sport 24/7
Октябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ֆերգյուսոնը նոր մարզիչ է ընտրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար

0

Էրիկ տեն Հագը տեսանելի ապագայում կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Հոլանդացի մասնագետի պաշտոնականության վերաբերյալ խոսակցությունները ավելի են ակտիվացել «Տոտենհեմից» 0։3 հաշվով կրած պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դիտարկում է մի քանի բարձրակարգ մարզչի, մասնավորապես՝ Սիմոնե Ինձագիի ու Թոմաս Տուխելի թեկնածությունը։

Միաժամանակ, ակումբի լեգենդ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է, որ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորի «կարմիր սատանաներին»: Վերջինս մայիսի կեսերից «Յուվենտուսից» հեռացվելուց հետո դեռևս գոծազուրկ է։ Նշենք, որ թոշակի անցնելուց հետո Ալեքս Ֆերգյուսոնը 2013 թվականին ճանաչեց Դեյվիդ Մոյեսին որպես իր իրավահաջորդ, սակայն շոտլանդացին նույնիսկ մեկ ամբողջ մրցաշրջան չաշխատեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

Տեղեկություններ կան, որ տեն Հագի ճակատագիրը մանկունյական ակումբում կախված կլինի «Պորտուի» (Եվրոպա լիգա) և «Ասթոն Վիլայի» (ԱՊԼ) դեմ առաջիկա խաղերի արդյունքներից: