ru24.pro
Sport 24/7
Сентябрь
2024

«Մանչեսթեր Յունայթեդը» Օլդ Թրաֆորդում պարտվեց «Տոտենհեմին»

0

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» 0-3 հաշվով։

Լոնդոնցիները հաղթեցին Բրենան Ջոնսոնի (3-րդ րոպե), Դեյան Կուլուսևսկու (47-րդ րոպե) և Դոմինիկ Սոլանկեի (78-րդ րոպե) գոլերի շնորհիվ:

Առաջին խաղակեսի վերջում մանկունիանցիները մնացին 10 հոգով․ 42-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացու համար այդ հեռացումն առաջինն էր կարիերայում։

«Տոտենհեմը» (10 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ ութերորդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» (7 միավոր) մրցաշարային աղյուսակում 12-րդն է։