Յամալը կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը. «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ
Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր չէ հանգստի հնարավորություն տալ Լամին Յամալին։
«Մենք բոլոր խաղացողների մասին տվյալներ ունենք, և այժմ Յամալն իսկապես հանգստի կարիք չունի։
Այս պահին ամեն ինչ լավ է։ Նա իրեն լավ է զգում։ Չեմ կարծում, որ նա «Խետաֆեի» դեմ խաղալու փոխարեն հանգստանալու կարիք ունի։ Տանը ուժեղ թիմի դեմ խաղում կարևոր է լավ սկսել խաղը։
Յամալն այս մրցաշրջանում անհավանական բաներ է անում: Իսկ հմտությունը տարիքի հետ կապ չունի:
Արդյոք նա ամենալա՞վն է աշխարհում: Կարծում եմ՝ նա կարող է ապագայում լավագույնը լինել՝ 100%-ով»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։