ru24.pro
Sport 24/7
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մ20 ԱԱ. Հայկո Գասպարյանը կպայքարի բրոնզի համար

0

Իսպանիայում շարունակվող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատոճայինները:

Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը որակավորման փուլում 12:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Արտյոմ Մարտիուշևի նկատմամբ, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ռասուլ Գալբուրաևին, քառորդ եզրափակչում նույն հաշվով ուժեղ է գտնվել իրանցի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 1:4 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացուցչին:

Այսպիսով, Հայկո Գասպարյանը կգոտեմարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: