ru24.pro
Sport 24/7
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մադրիդի «Ռեալը» դիմել է Ռոնալդուին՝ կարիերայի 900-րդ գոլից հետո

0

Մադրիդի «Ռեալը» դիմել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։

«Պատմական իրադարձություն. 900 գոլ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում: Շնորհավորում ենք մեր շատ սիրելի Կրիշտիանու:

«Ռեալ Մադրիդը» և նրա երկրպագուները միշտ հպարտ կլինեն քեզնով»,-ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:

Նշենք, որ Ռոնալդուն ֆուտբոլի, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։

Պորտուգալացի հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին և անցկացրած 438 խաղում դարձել է 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։